Ապրիլի, 2018

now browsing by month

 
Posted by: | Posted on: 15 Ապրիլի, 2018

Սպորտլանդիա

2018 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել 1-ից 3-րդ և 4-ից 7-րդ դասարանների աշակերտների Սպորտլանդիայի մարզային փուլը, որին մասնակցել են համայնքային փուլերում հաղթող ճանաչված թիմերը: Մարզային փուլին իրենց մասնակցությունն էին բերել Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի 2 տարիքային խմբի աշակերտները,որոնք հաղթել էին համայնքային փուլում:1-ից 3-րդ դասարանի աշակերտները մարզային փուլում մի փոքր ետ մնացին և գրավեցին 2-րդ տեղը,իսկ 4-ից 7-րդ դասարանցիներն հաղթող դարձան մարզային փուլում:Հաղթողները Սյունիքի մարզը կներկայացնեն մայիսին Երևանում անցկացվելիք հանրապետական փուլում:Հաջողություններ մաղթենք մեր դպրոցականներին և ցանկանք,որ նրանք Երևանում բարձր պահեն ոչ միայն դպրոցի այլև ողջ Սյունիքի անունը:Հաղթանակների սպասումով……


ՀՀ   հանրակրթական դպրոցների 2016-2017 ուս .տարվա դպրոցականների, Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7- րդ դասարանների աշակերտների միջև տեղի ունեցավ սպորտլանդիա :1-3-րդ դասարանի աշակերտները առաջին պատվավոր տեղի համար պարգևատրվեցին մարզական գավաթով,իսկ 4-7-րդ դասարանի աշակերտները առաջին պատվավոր տեղը զբաղեցրեցին մարզային փուլում և պարգևատրվեցին ևս օլիմպիական գավաթով և դրամական պարգևով: Մեղրու թիվ 1 դպրոցը հատուկ շնորհակալություն է հայտնում դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ ՝ Իշխան Միրզոյանին և Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին՝ աջակցության համար: