ՇՆՈՐՀԱԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ


ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 100-Հաղթանակն իմ աչքերով

Բարև Ձեզ. Ես Հակոբյան  Ժորան  եմ,սովորում  եմ  ՀՀ  Սյունիքի  մարզի Մեղրի քաղաքի Մեղրիի  թիվ 1 միջնակարգ դպրոցի  11-րդ դասարանում,տասնյոթ տարեկան եմ:Սիրում եմ կարդալ,ստեղծագործել և համակարգիչ:Սիրում եմ իմ հայրենիքը և ցանկանում,որ այն լինի իմ հեքիաթի գյուղի նման երջանիկ,ուրախ ու բարգավաճ:

 

 

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ  ԳՅՈՒՂԻ  ԳԱՂՏՆԻՔԸ

 

Յոթ սարից,յոթ ձորից այն կողմ մի զմրուխտյա դաշտավայրում փռված էր գյուղը:Գյուղում

բոլորն էլ աշխատասեր ու միմյանց օգնող էին,բայց հազիվ էին ծայրը ծայրին հասցնում:

Բոլորի կողքին մի աղքատ,սակայն չափազանց բարի մի երիտասարդ էր ապրում:Նա ապրում

Էր միայնակ,հազիվ օրվա հաց էր վաստակում,բայց սիրով օգնում էր բոլորին:

Այդ բարությունից բաժին էր հասել նաև անտառի փերուն,որին տղան օգնել էր նույնիսկ չի-

մանալով ,թե ով է նա:Անտառի փերին շնորհակալություն էր հայտնել և բարեմաղթել.<<Քո

բարությունը կվարձատրվի,շուտով դու կհանդիպես ու կամուսնանաս մի բարի աղջկա հետ:

Ձեր միությունից մի աղջիկ կծնվի,որի կնքամայրը ես կլինեմ>>:

Ինչպես և  կանխատեսել էր փերին նա շուտով ամուսնացավ իր նման մի բարի ու կամեցող

աղջկա հետ:Որոշ ժամանակ անց ծնվեց նրանց աղջիկը:Բոլորը հիացած էին նորածնի գեղեցկությամբ.նրա այտերը հասած կարմիր խնձորի էին նման,մաշկը ճերմակ-ճերմակ էր`

ինչպես Արարատի ձյունը,իսկ աչքերը լազուր երկինք էին հիշեցնում:

Եկավ աղջկան կնքելու ժամանակը:Ողջ գյուղը հավաքվել էր կիսելու բարի համագյուղացու ուրախությունը:Երբ բոլորը հավաքվել էին,հայտնվեց բարի փերին և բոլորին ողջունելուց հետո հայտնեց իր բարեմաղթությունները. << Նա կլինի չքնաղ ու բարձրահասակ`ինչպես Նաիրյան

դալար բարդի:Նրա ոտնահետքերում վարդ ու մանուշակ կծաղկի,նրա ժպիտից օրն էլ ավելի կպայծառանա,իսկ երբ նա տխրի`անձրև կտեղա:Երբ նա սկսի խոսել մայրենի լեզվով,նրա բերանից մարգարիտ ու անգին քարեր կթափվեն>>:

Իր բարեմաղթանքներից հետո բոլորին գլուխ տալով կնքամայրն անհետանում է,իսկ գյուղացիներն ուրախ քեֆ են անում:

Մեծանում է աղջիկն ու գյուղացիներն ուրախությամբ տեսնում են,որ իրականացել է անտառի փերու ցանկությունները:Նրանք ուրախ էին,որովհետև ամառ թե ձմեռ նրանց տներում վարդ ու մանուշակի բույրն էր,իսկ աղջկա բերանից թափված մարգարիտներն ու անգին քարերը օգտագործում էին բոլոր կարիքավորները:

Կարճ ժամանակ անց գյուղը դարձավ զմրուխտե դաշտավայրի ամենաուրախ և ամենահա-

րուստ գյուղը:Բոլորը փորձում էին նմանվել նրանց:Նրանք հարցնում էին,թե որն է այդ երջանկության բանալին և ստանում այն.

-Եղեք  բարի ու կամեցող և կունենաք ամեն ինչ:Բարությունն ու կամեցողությունը ձեզանից յուրաքանչյուրին կդարձնի  երջանիկ:

Ինչպես ամեն մի հեքիաթի վերջում,այս հեքիաթում նույնպես երկնքից երեք խնձոր ընկավ.մեկը՝պատմողին,երկրորդը՝լսողին,երրորդը՝իր ծննդավայրն անկեղծ սիրողին:

Հեքիաթն այնտեղ,իսկ մենք այստեղ հետևենք հեքիաթի խորհուրդներին և բարություն սերմանենք ամենուր,որ ծաղկի ու գեղեցկանա մեր չքնաղ  երկիր  ՀԱՅԱՍՏԱՆԸ: