Մրցույթներ

Նոյեմբերի 2-ին դասվարի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը:Մրցույթին հայտավորվել էին երկու դասվար,որից մեկը՝Նելի Թումանյանը,վերջին պահին հրաժարվեց մասնակցելուց և արդյունքում մնաց մեկ մասնակից՝Լիլիթ Առաքելյանը,որն էլ մասնակցելով մրցույթին ըստ կանոնակարգի իրավունք ստացավ աշխատելու որպես դասվար:Հաջողություններ մաղթենք սկսնակ դասվարին մատաղ սերունդներ դաստիարակելու գործում:


<<Սպորտլանդիա>> մարզական մրցումներում կրկին հաղթեց Մեղրու թիվ 1 դպրոցի թիմը

Մարտի 14-ին Մեղրու թիվ 1 դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ <<Սպորտլանդիա>> մարզական մրցումնեերի երկրորդ փուլը 5-8-րդ դասարանների տարիքային խմբերի համար:
Մրցմանը մասնակցում էին Մեղրու թիվ 1, Մեղրու թիվ 2, Վարդանիձորի, Լեհվազի, Ագարակի և Շվանիձերի դպրոցի թիմերը:
Մրցումնեերի արդյունքում հաղթող ճանաչվեց Մեղրու թիվ 1 դպրոցի թիմը, որն կշարունակի պայքարը մարզային փուլում:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Մեղրու թիվ 2 դպրոցը, իսկ երրորդ հորիզոնականը Վարդանիձորի միջնակարգ դպրոցը:

Մեր դպրոցականները դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլում:Հաջողություններ մաղթենք նրանց գիտելիքների ձեռքբերման փուլում