ՄԱՔՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Մեր երեխաները ավագների համով-համով զրույցները ,խորհուրդ-խրատները լսելու ,փորձի փոխանակման կարիքը շատ ունեն:
Վաղուց էի մտածում այս բազմաշնորհ մարդու,մեծավաստակ մանկավարժի հետ մի սրտակից հանդիպում կազմակերպել:Ահա <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում նախատեսված շաբաթօրյակը առիթ էր նրան հանդիպելու,նրանից սովորելու,նրան օրինակելու,նրանով ոգևորվելու համար: Այդ ՙ<<աղբյուրը>> բոլորիս կողմից սիրված ԺՈՐԱ ՄԻՐԶՈՅԱՆՆ է
Մեղրիի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները նրա հետ մաքրեցին
իր իսկ հիմնած պուրակը,ծառերի սերտաճած ճյուղերը կտրեցին, լվացան ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Փարամազի հուշակոթողը:Ուսանելի էր նրա պատգամը՝ավագների ավանդներին հավատարիմ մնացեք,սիրեք ձեր ծննդավայրը,իմացեք նրա պատմությունը,ծառայեք ձեր համայնքին;
Չգիտեմ, շաբաթօրյակ էր, թե՝ դաս սեպտեմբերի 8-ը:

 


ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Միշտ էլ հաճելի է,երբ շրջապատում ամեն ինչ մաքուր է ու գեղեցիկ:Եվ դպրոցի պարտքն է յուրաքանչյուր աշակերտի մեջ սերմանելու հագատար վերաբերմունք իր շրջապատի,իր բնօրրանի նկատմամբ:Այս ամենը նկատի ունենալով Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները սիրով մասնակցեցին 4-րդ համապետական շաբաթօրյակին իրենց առաջ ունենալով մեկ նշանաբան՝Մաքուր համայնքը սկսվում է իմ նստարանից,իմ դպրոցից: