ՀՀ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ

2018 թ մայիսի 5 –ին  <<Հայոց պետականության վերականգնման 100-ամյա տարելիցի>>

շրջանակներում  իրականցվել  է էքսկուրսիա Սյունիքի մարզի պատմության և մշակույթի  հուշարձանների տարածքում: Էքսկուրսիային մասնակցել են   Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները,նրանց ծնողները:

 Էքսկուրսիայի  ընթացքում          ներկայացվել է Սյունիքի 18-րդ դարի  հայկական   իշխանապետության պատմությունը,որը հիմնադրվել էր  սյունեցիների  Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի հրամանատարությամբ մղած հակաթուրքական ազատագրական պայքարի արդյունքում, և  1921թ.Լեռնահայաստանի հռչակման հետ կապված պատմանկան  իրադարձությունները

 Էքսկուրսիայի ընթացքում  երեխաները  այցելել են  Բարձրավանի  Բղենո Նորավանքը,ծանոթացել նրա հիմնադրման պատմությանը  և գործունեությանը;

 Գորիս քաղաքում  երեխաները և նրանց ծնողները  շրջել են  քաղաքի  պատմա-ճարտարապետական հուշարձանների տարածքում,եղել այն հուշարձան — բնակարաններում որտեղ   1918 թ ապրել  և գործել են   հայոց ազատագրական պայքարի ղեկավարներ և հայոց պետականության վերականգնման  ջատագովներ  Զորավար Անդարանիկը, Գարեգին Նժդեհը,հայ մեծ գրող Սերո Խանզադյանը: Մենք եղել ենք նաև    Ակսել Բակունցի  տուն թանգարանում,որտեղ  ե երեխաներին  ներկայացվել է  Ակսել  Բակունցի  մասնակցությունը 1918թ մայիսյան հերոսամարտերին և նրա  նպաստավոր  գործունեությունը  1918-1920թթ առաջին հանրապետության  կրթամշակութային  կյանքին:

Խնձորեսկի տարածքում   երեխաները այցելեցին Սուրբ Հռիփսիմե  եկեղեցին,   նրանց  ներկայացվեց  Խնձորեսկի  մելիքական տների ճարտարապետությունը և մելիքական նշանավոր տների պատմությունը:Մխիթար Սպարապետի  ռազմական գործողությունների մասին  պատմելիս ,աշակերտները մտովի մասնակցեցին սպարապետի այն արշավանքներին,որոնք հաղթանակներով են ավարտվել Օրդուբադի, Դաշտ Ագուլիսի  ճակատամարտերում;Սպարապետի  շիրիմին երեխաները ուխտեցին  լավ սովորել և հարուստ գիտելիքներով  նպաստել  հայրենիքի  զորեղացմանն  ու նրա  պաշտպանությանը:

Էքսկուրսիան շարունակվեց  դեպի Տաթևի վանք,ուր ուղևորվելիս  երեխաները ,էքսկուրսիայի մյուս մասնակիցները   եղան    Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի անվան հետ կապված  Դիտակետ հուշարձանի տարածքում; Այստեղ  կայացած  զրույցում ներկայացվել է  Հայոց եկեղեցի և հայոց պետություն համագործակցությունը    առաջին հանրապետության կայացման  գործում:

Շատ կարևորվեց Տաթևի վանքում 1920-1921թթ կայացած Համազանգեզուրյան առաջին և երկրորդ համագումարների որշումների քննարկումները  Տաթևի վանքի վանահայր Միքայելի հետ;1921թԼեռնահայաստանի ինքնապաշտպանական կռիվների մասին զրույցները,հրամանատարների սխրագործություններին իրազեկվելը  հայրենասիրության զգացմունքներով պատեցին պատանիների սրտերը;

Հայոց պետականության պատմության անցյալի հերոսական էջերի   մեկնաբանությանն ու նրանց կայացման վայրերի ճանաչողությանն  ուղղված  էքսկուրսիան  ռազմահայրենասիրական և պետականասիրության դաստիարակության  նպատակով էր կազմակերպվել 


ՀՀ անկախության հռչակման  100-ամյա  տարեդարձին ընդ առաջ
<<Հայոց  եկեղեցու  և  խաչի փոխարեն զենք բռնած հայ հոգևորականության    դերը Մայիսյան հերոսամարտերին  և ՀՀ անկախության հռչակման կազմակերպման գործին>>  էր նվիրված  ՀԵՊ-ի  բաց դասը ,որը տեղի ունեցավ   Մեղրիի  թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում:Այն հետապնդում էր  հայրենասիրություն,քաջություն,ազատասիրություն  դաստիարակելու նպատակ : Դասը միտված էր հայ ժողովրդի և եկեղեցի –պետություն կապի նկատմամբ սովորողների  հետաքրքրության  ամրապնդմանը,պետականության ` որպես ազգային  բացարձակ արժեքի,  կարևորմանը;
Դասին մասնակցում էին ուսուցիչներ,ինչպես նաև Մեղրիի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայե լ Խաչիկյանը:Դասին մասնակիցներին   ուղղված խոսքում նա արժևորեց եկեղեցու մասնակցությունը նաև  Արցախյան շարժմանն ու պատերազմին,Ապրիլյան քառօրյա հայրենափրկման  ռազմական գործողություններին: Դասի ընթացքում հչեց  Պարույր Սևակի համանուն բանաստեղծության հիման վրա գրված Էդգար Հովհաննիսյանի <<Սարդարապատ >>երգը,ներկայացվեց Ռաֆայել Իսրայելյանի  ճարտարապետությամբ 1968թ կառուցված Սարդարապատի համալիր  հուշարձանն ու նրա կառուցողական խորհուրդը: Իսկ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Աղայանը ներկայացրեց այն գրական ստեղծագործությունները,որտեղ արատացոլվել է Մայիսյան հերոսամարտերի թեման: