Archives

now browsing by author

 
Posted by: | Posted on: Դեկտեմբերի 15, 2017

2018 թվականի բյուջեի քննարկում

բյուջեի քննարկում

Posted by: | Posted on: Նոյեմբերի 15, 2017

ԲՅՈՒՋԵ

ՆԱԽԱՀԱՇԻՎ2018.1 ՆԱԽԱՀԱՇԻՎ2018.2

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 25, 2017

Դպրոցի աշախատակազմ

                             Աշխատակազմ

 

Սարգսյան Սիմոն,տնօրեն

տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ


տնօրենի մասնագիտական աջակցությունների գծով տեղակալ

Posted by: | Posted on: Ապրիլի 22, 2017

Համակցված դաս նվիրված հուշարձանների պահպանության օրվան

2017թ .ապրիլի 18 –ին   Մեղրիի  թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի   ունեցավ   համակցված  դաս: Դասի   հիմնական    թեման   էր << Կրթություն մշակութային ժառանգության  ճանաչման  և պահպանման միջոցով>>:  Միավորված  ազգերի  կրթության,  գիտության  և  մշակույթի  կազմակերպու-թյան  Գլխավոր  խորհրդաժողովը ,որը հրավիրվել էր  1972թ.  հոկտեմբերի  17-ից  մինչև  նոյեմբերի 21-ը՝ Փարիզում, իր տասնյոթերորդ նստաշրջանում ընդունել էր  <<Կոնվենցիա Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանությանմասին>>:

Դասասկզբին   մասնակիցներին  ներկայացվեց  Համաձայնագրի   բովանդակությունը    և  <<Մշակութային  ժառանգություն»  հասկացությունը:

Օրվա  խորհրդին համահունչ,ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության օրն է,  աշակերտները   ներկայացրեցին զեկուցումներ ՀՀ ,Արցախի, Սփյուռքի   հուշարձանների  մասին:Զեկուցումներում  ներառված էին  թեմաներ,որոնք   վերաբերվում էին  հայ միջնադարյան  ճարտարապետությանը և  ճարտարապետներին,մանրանկարչությանը և մանրանկարիչներին,խաչքարագործությանը և  խաչքարագործ  վարպետներին,ինչպես նաև միջնադարյան  վանքերին,որտեղ կերտվել են աստվածաշուք մատյանները:

Միջոցառումը   ուղեկցվում էր  Մեղրու Սբ.Աստվածածին   եկեղեցու <<Կոմիտաս>> երգչախմբի    դպրոցի  մասնակից   աշակերտների  հոգևոր  երգերի կատարումով;

Համգործակցային   դասը   կազմակերպվել էր  գրականություն,ինֆորմատիկա,հայոց պատմություն,երաժշտություն  առարկաների  շրջանակում ՝Համադրված մշակութային  ժառանգություն և պահպանություն  թեմային/ուսուցիչներ Ն.Հայրապետյան,Ա.Աղայան.Լ.Մանուկյան/: Ինֆորմատիկայի   դասին  երեխաները  պատրաստել էին    հուշարձանների  պատկերասահիկներ,որոնցից  լավագույնը  ներկայացվեց  միջոցառման ընթացքում:

Դասին ներկա էին   դպրոցի  փոխ տնօրենները,ուսուցիչներ,որոնք  իրենց  ելույթների  ընթացքում  կարևորեցին հոգևոր և նյութական  մշակույթային  արժեքներով  դաստիարակությունը  հենց դպրոցական  նստարանից;:Դասի  վերջում  կազմակերպվեց <<Հին   Ջուղա>> ֆիլմի  դիտումը:

Posted by: | Posted on: Փետրվարի 24, 2017

Մայրենի լեզվի օր

Դպրոցի 9-րդ դասարանցիները/դասղեկ՝ Ա.Աղայան/ կազմակերպել էին գրական ասուլիս՝նվիրված մայրենի լեզվի օրվան

Posted by: | Posted on: Փետրվարի 21, 2017

Հանդիպում ոստիկանության մայորի հետ

Փետրվարի 21-ին դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանցիների հյուրը Ոստիկանության Մեղրիի բաժնի անչափահասների գծով խմբի ավագ տեսուչ,ոստիկանության մայոր Աննա Մկրտչյանն էր,իսկ զրույցի թեման՝<<Վնասակար երևույթներ>>:Զրույցն անցավ հետաքրքիր,անմիջական մթնոլորտում:Հնչեցին աշակերտներին հուզող հարցեր և տրվեցին հստակ,բավարարող պատասխաններ:Շնորհակալություն հայտնելով մայոր Ա.Մկրտչյանին ակնկալում ենք նմանատիպ բովանդակալից հանդիպումներ

Posted by: | Posted on: Փետրվարի 20, 2017

Մեծագույն գանձը` լավ գրադարանն է: Վիսարիոն Բելինսկի

Եվ պատահական չէ,որ ամենայն հայոց մեծ բանաստեղծի ծննդյան օրը վերածվել է մի յուրօրինակ տոնի՝գիրք նվիրելու տոնի,որից անմասն չեն նաև մեր դասվար-դասղեկները:Այսօր յուրաքանչյուր աշակերտ,ուսուցիչ տուն կտանի և իր գրադարանը կհարստացնի մի նոր գրքով
Posted by: | Posted on: Փետրվարի 16, 2017

Առարկայական օլիմպիադաններ

Մեր դպրոցականները դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլում:Հաջողություններ մաղթենք նրանց գիտելիքների ձեռքբերման փուլում