Մեսրոպյան շունչն ու հոգին էր թևածում դպրոցի հարկի տակ և մեր ոսկեղենիկ այբուբենը կրկին մանկացել էր առաջին <<Բ>> դասարանի աշակերտների շուրթերին իրենց սիրելի դասվար Ա.Ստեփանյանի օգնությամբ,ում համար այսօրը կրկնակի տոն էր՝այսօր տառաճանաչ էին դարձել նրա առաջին սաները:Հաջողություն մաղթենք նրան և ցանկանանք,որ բազում հայ մանուկների օգնի վստահ քայլելու գիտելիքների աշխարհում: