Սպորտլանդիա 2018

2018 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել 1-ից 3-րդ և 4-ից 7-րդ դասարանների աշակերտների Սպորտլանդիայի մարզային փուլը, որին մասնակցել են համայնքային փուլերում հաղթող ճանաչված թիմերը: Մարզային փուլին իրենց մասնակցությունն էին բերել Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի 2 տարիքային խմբի աշակերտները,որոնք հաղթել էին համայնքային փուլում:1-ից 3-րդ դասարանի աշակերտները մարզային փուլում մի փոքր ետ մնացին և գրավեցին 2-րդ տեղը,իսկ 4-ից 7-րդ դասարանցիներն հաղթող դարձան մարզային փուլում:Հաղթողները Սյունիքի մարզը կներկայացնեն մայիսին Երևանում անցկացվելիք հանրապետական փուլում:Հաջողություններ մաղթենք մեր դպրոցականներին և ցանկանք,որ նրանք Երևանում բարձր պահեն ոչ միայն դպրոցի այլև ողջ Սյունիքի անունը:Հաղթանակների սպասումով……


«Սպորտլանդիա» մարզական մրցումներին հաղթեց Մեղրու թիվ 1 դպրոցի թիմը

Մարտի 13-ին Մեղրու թիվ 1 դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ «Սպորտլանդիա» մարզական մրցումնեերի երկրորդ փուլը 1-4-րդ դասարանների տարիքային խմբերի համար:

Մրցմանը մասնակցում էին Մեղրու թիվ 1, Ագարակի, Կարճևանի և Շվանիձորի դպրոցների թիմերը:
Մրցումնեերի արդյունքում հաղթող ճանաչվեց Մեղրու թիվ 1 դպրոցի թիմը, որը կշարունակի պայքարը մարզային փուլում: