ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Այս նշանաբանով էլ դպրոցի 2՛՛Բ՛՛ դասարնի աշակերտները իրենց դասվարի՝ Հ.Հայրապետյանի հետ այցելեցին քաղաքի գրադարան՝ գրանցվելու և գրադարանի ակտիվ ընթերցող դառնալու համար:Փոքրիկներն գրադարանի աշխատակիցներին ներկայացան թումանյանական հերոսների կերպարներով,պատմեցին հեքիաթներ և դառնալով գրադարանի անդամ վերադարձան իրենց նախընտրած առաջին գրքերը ձեռքներին:Համոզված ենք,որ այդ գրքերը նրանց կօգնեն կյանքում դառնալու լավ մարդ և մեծն Թումանյանի ա րժանի հետնորդներ